Իսրայելը որոշել է մուսուլմանների համար կրկին բացել Երուսաղեմի Ալ Աքսա մզկիթը
Իսրայելը որոշում է ընդունել առ այն, որ մուսուլմանների համար կրկին կբացվի Երուսաղեմի Ալ Աքսա մզկիթը: 1967թ.-ի արաբաիսրայելական պատերազմից հետո առաջին անգամ մզկիթն անորոշ ժամկետով փակվել էր այցելուների համար:
Նման որոշման պատճառ էր հանդիսացել հրեա ռաբբի Իեհուդու Գլիկայի նկատմամբ կատարված մահափորձը: Իսրայելի իշխանությունների նոր հանձնարարականի համաձայն՝ այսուհետ մուսուլմանների համար գործելու են տարիքային սահմանափակումներ: