Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հեռախոսազրույց է ունեցել Ժան-Կլոդ Յունկերի հետ
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հեռախոսազրույց է ունեցել Ժան-Կլոդ Յունկերի հետ: Յունկերը նոյեմբերի 1-ից ստանձնելու է Եվրահանձնաժողովի նախագահի պարտականությունները:
Հեռախոսազրույցի ժամանակ Պորոշենկոն հայտարարել է, որ ԴԺՀ-ում և ԼԺՀ-ում ոչ լեգիտիմ ընտրությունների անցկացումը խախտում է մինսկյան պայմանավորվածությունների դրույթները:
Հեռախոսազրույցի շրջանակներում կողմերը նաև անդրադարձ են կատարել գազի հարցով Ուկրաինայի մակրոֆինանսավորման թեմային: