Բնապահպանական տեսուչները արդեն հասել են Աբրահամյանների լճերին
«Հրապարակ» թերթը գրում է. «Անցած շաբաթ Հովիկ Աբրահամյանի մոտ էին հրավիրվել ձկնարտադրողները, ձկնաբուծությանը նվիրված խորհրդակցություն էր, որին մասնակցել են նաև գյուղատնտեսության և բնապահպանության նախարարները:
Սերգո Կարապետյանը հպարտորեն ներկայացրել է ձկնաբուծության ձեռքբերումները, սակայն խոսք է գնացել նաև ջրի անխնա օգտագործման և ապօրինի հորերի փակման մասին:
Վարչապետը, որի հետաքրքրությունն այս հարցում պայմանավորված է սեփական բիզնես-շահերով, հատուկ շեշտել է, որ չի կարելի ձկնարտադրությանը վնաս հասցնել' հորերը փակելու համար, և հատուկ հանձնարարել է, որ այսուհետ իր հետ համաձայնեցնեն հորերի փակման պրոցեսը:
Բանն այն է, որ Արարատյան դաշտում և Արմավիրում հիմնականում բոլոր ապօրինի հորերը փակվել են, և բնապահպանական տեսուչները եկել-հասել են Աբրահամյանների լճերին, որտեղ ամենից անխնա են ջուրն օգտագործում: Կփակվե՞ն արդյոք Ջոնիկ Աբրահամյանի հորերը»:
Առավել մանրամասն՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: