Կարեն Ճշմարիտյանի և քաղավիացիայի պետի հարաբերությունները լարվել են
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, կտրուկ լարվել են էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի և Քաղավիացիայի վարչության պետ Արտյոմ Մովսեսյանի հարաբերությունները:
Բանն այն է, որ «բաց երկնքի» քաղաքականություն հռչակելուց և վարչության կուրացիան նախարարությանը հանձնելուց հետո պետի լիազորությունների շրջանակը նեղացել է:
Մովսեսյանն էլ տարբեր միջավայրերում բացեիբաց հայտարարում է, որ իրենցից խլում են յուղոտ ոլորտն ու տալիս էկոնոմիկայի նախարարությանը»:
Առավել մանրամասն՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: