Աշխարհի ամենաբարձր երկնաքերի հեղինակը Գրոզնիում 400-մետրանոց աշտարակ կկառուցի
Էմիրատների «Emaar Propertis» ընկերությունը, որը Դուբայում կառուցել է աշխարհի ամենաբարձր «Բուրջ Հալիֆա» երկնաքերը, Չեչնիայի մայրաքաղաքում 400-մետրանոց աշտարակ կկառուցի: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
Միացյալ արաբական էմիրությունների պատվիրակությունը՝ թագավորական ընտանիքի ներկայացուցիչ շեյխ Թահնուն բին Զայեդ Ալ-Նախայանի գլխավորությամբ, ժամանել է Գրոզնի, որտեղ կկառուցվի 400-մետրանոց աշտարակ: Աշտարակի վերևում կլինի դիտահարթակ, որից հնարավոր կլինի տեսնել ողջ քաղաքը:
Այս մասին գրում է Gazeta.ru-ն: