Պուտինն ընտրել է անհեռանկարային ռազմավարություն. Մադլեն Օլբրայթ
ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթի կարծիքով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ընտրել է անհեռանկարային ռազմավարություն երկրի կառավարման գործում:
«Դա բավականին անհեռանկարային ռազմավարություն է: Ինձ ապշեցնում է նրա կարծիքն այն մասին, թե ԽՍՀՄ փլուզումը ХХ դարի ամենամեծ ողբերգությունն է եղել: Ինչպես կարող է նա նման բան ասել, եթե ХХ դարում համաշխարհային երկու պատերազմ է եղել, որոնց ժամանակ միլիոնավոր ռուսներ են զոհվել»,-հայտարարել է Օլբրայթը Delfi-ի հարցազրույցի ժամանակ:
Այս մասին գրում է Gazeta.ru-ն: