ԱՄՆ-ն կոչ է անում ամերիկացիների հրաժարվել դեպի Սուդան ճանապարհորդությունից
ԱՄՆ Պետդեպարտամենտը զգուշացրել է իր քաղաքացիներին դեպի Սուդան ճանապարհորդության վտանգի մասին և խորհուրդ տվել հրաժարվել ուղևորությունից ահաբեկչական գործողությունների սպառնալիքի պատճառով:
ԱՄՆ Պետդեպարտամենտը զգուշացնում է Սուդանի ողջ տարածքում հասարակական և տուրիստական վայրերում հնարավոր պայթյունների մասին, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիների հնարավոր առևանգման մասին:
Այս մասին գրում է РИА Новости-ն: