«ԻՊ»-ի գործողությունները ձեռնտու են Ասադի համար. ԱՄՆ
ԱՄՆ պաշտպանության նախարար Չակ Հեյգելը հայտարարել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի համար կարող են ձեռնտու լինել «Իսլամական պետություն» խմբավորման ուժայինների գործողությունները: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ն կարծում է, որ Ասադը պետք է հրաժարական տա:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին մեղադրել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին քիմիական զենքի արգելման մասին պայմանավորվածության խախտման մեջ:
Այս մասին գրում է Gazeta.ru-ն: