Պորոշենկոն և Ռոմպեյը նշել են գազի մատակարարման հարցով բանակցությունների առաջընթացը
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյի հետ քննարկել է Ուկրաինայի, Ռուսաստանի և ԵՄ-ի միջև գազի հարցով եռակողմ բանակցությունների ընթացքը: Նախագահները նշել են գազի մատակարարման հարցով բանակցությունների առաջընթացը: Այս մասին հաղորդում է Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունը:
«Զրուցակիցները նշել են Ուկրաինային ռուսական գազի մատակարարման մասին բանակցությունների առաջընթացը»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Այս մասին գրում է РИА Новости-ն: