«Բոկո Հարամ»-ի ուժայինները գրավել են Մուբի քաղաքը Նիգերիայի հյուսիս-արևելքում
«Բոկո Հարամ» իսլամիստական ծայրահեղական խմբավորման ուժայինները վերահսկողության տակ են վերցրել Մուբի քաղաքը Նիգերիայի հյուսիս-արևելքում:
Reuters գործակալության փոխանցմամբ՝ հարձակման արդյունքում սպանվել են տասնյակ խաղաղ բնակիչներ: Գործակալությունը հայտնում է նաև, որ Մուբի քաղաքում ծայրահեղականներն քաղաքային կառավարական շենքի վերևում արդեն բարձրացրել են իրենց սև դրոշը:
Այս մասին գրում է РИА Новости-ն: