Կոնչիտա Վուրստը ելույթ կունենա Պան Գի Մունի համար
«Եվրատեսիլ 2014»-ի հաղթող Թոմաս Նոյվիրտը, ով հայտնի է Կոնչիտա Վուրստ կեղծանվամբ, հանդես կգա Վենայի Միջազգային բեմում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի այցի ժամանակ: Այս մասին հաղորդում է The Local-ը:
Ակցիայի հիմնական նպատակը փոխադարձ հարգանքի և հանդուրժողականություն կարևորության ընդգծումն է, ինչպես նաև սեռական փոքրամասնությունների իրավունքների մասին տեղեկացվածության մակարդակի բարձրացումը: Միջոցառման հյուրերի շարքում կլինել ՄԱԿ-ի աշխատակիցները, դիվանագետներն ու քաղաքացիական կազմակերպությունների ակտիվիստները:
Այս մասին գրում է РИА Новости-ն: