ՆԱՏՕ-ն ցանկանում է բարելավել Ռուսաստանի հետ հարաբերությունները. գլխավոր քարտուղար
ՆԱՏՕ-ն ցանկանում է բարելավել Ռուսաստանի հետ հարաբերությունները մինչ այն մակարդակը, որում նրանք գտնվում էին Բեռլինյան պատի փլուզումից և «Սառը պատերազմի» ավարտից հետո: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
«Մենք չենք ցանկանում առճակատում սառը պատերազմի պայմաններում, այնպես, ինչպես չենք ցանկանում ի շահ Ռուսաստանի՝ վստահության միջոցներ ձեռնարկել: Մենք ցանկանում ենք հասնել համագործակցության նման հարաբերությունների Ռուսաստանի հետ, ինչպիսին եղել են Բեռլինյան պատի փլուզումից և «Սառը պատերազմի» ավարտից հետո»,-հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղարը:
Այս մասին գրում է РИА Новости-ն: