Կիևը պարտավոր է պատասխանատվություն ցուցաբերել երկրում խաղաղություն հաստատելու հարցում. ՌԴ ԱԳՆ
Մոսկվան կարևորում է Ուկրաինայում այն իշխանության ձևավորումը, որը պատասխանատվություն կցուցաբերի երկրում խաղաղության պահպանման հարցում: Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:
«Ռուսաստանը կոչ է անում ուկրաինացի քաղաքական գործիչներին հրաժարվել վիճահարույց մարտահրավերներից, որոնք խորապես պառակտում են հասարակությունը: Այժմ կարևոր է, որպեսզի Ուկրաինայում, վերջապես, ստեղծվի մի իշխանություն, որը կզբաղվի ոչ թե ներքին պայքարով, այլ երկրում խաղաղություն կապահովի»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Այս մասին գրում է РИА Новости-ն: