Միլոնովը արգելել է Apple-ի ղեկավարին այցելել Ռուսաստան
Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի պատգամավոր Վիտալի Միլոնովը արգելել է Apple-ի ղեկավարին այցելել Ռուսաստան: Այս մասին հայտնել է Flash Nord-ը:
«Ի՞նչ կարող է նա մեզ բերել. Էբոլա, ՁԻԱՀ, Գոնորեա: Այնտեղ նրանք բոլորը անկանոն կապերի մեջ են: Արգելե'լ մուտքն ընդմիշտ»,-ասել է Միլոնովը:
Նրա կարծիքով` Թիմ Քուքը բարձրացնում է վաճառքի ցուցանիշը:
«Նա, ինչպես արվեստագետները, նախ ներկայանում է որպես արտիս, իսկ հետ հայտարարում է, որ ինքը միասեռական է: Դա խորամանկ քաղաքական քայլ է»,-ասել է Միլոնովը:
Այս մասին գրում է Gazeta.ru-ն: