Ալեքսանդր Նովակը հանդես է եկել հայտարարությամբ
Ռուսաստան-ԵՄ-Ուկրաինա ձևաչափով անցկացվող եռակողմ բանակցությունների ընթացքում, որոնք կայացել են նախօրեին Բրյուսելում, դեպի Ուկրաինա գազի մատակարարման վերականգման համար հիմնարար պայմանավորվածություններ են ձեռք բերվել: Գրում է Russian.rt.com-ը:
Այսօր համապատասխան հայտարարությամբ Ռուսաստանի Դաշնության կառավարության նիստի ընթացքում հանդես է եկել էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը:
Նովակի խոսքով՝ Կիևի ցանկության դեպքում և կողմերի միջև համաձայնեցման դեպքում խնդիրն արդեն կարող է այսօր լուծվել: