Ժոզե Մանուել Բարոզուն հանդես է եկել հայտարարությամբ
Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն համարում է, որ Եվրահանձնաժողով-Ուկրաինա-Ռուսաստան եռակողմ ձևաչափով անցկացվող գազային բանակցություններում հնարավոր կլինի համաձայնության գալ Եվրահանձնաժողովի կողմից արված առաջարկների հիման վրա: Այս մասին գրում է Russian.rt.com-ը:
Այդ մասին Բարոզուն հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ ունեցած հեռախոսազրույցից հետո:
Բարոզուն կոչ է արել բոլոր կողմերին օգտվել ընձեռնված հնարավորությունից և ավարտին հասցնել բանակցությունները՝ դեպի Ուկրաինա անդադար, ապահով և շուկայական գնով գազի մատակարարման համար: