Չեխիայի նախագահը կոչ է արել ոչնչացնել բոլոր ահաբեկիչներին
ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Պրահայում անցկացվող օտարերկրյա դիվանագետների հանդիպման շրջանակներում Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը անդրադարձել է միջազգային ահաբեկչության խնդրին՝ խստագույնս դատապարտելով դրանց գործունեությունը: Այս մասին գրում է Russian.rt.com-ը:
Չեխիայի նախագահը քրդերին աջակցելու նպատակով չի բացառել ռազմական ավիացիայի կիրառումը: Իսկ Չեխիայի ԱԳՆ-ի ղեկավարն առաջարկել է «ԻՊ»-ի գործողությունները հավասարեցնել մարդկության դեմ իրականացվող հանցագործությունների շարքին:
«Մենք պետք է սպանենք բոլոր ահաբեկիչներին, իսկ ահաբեկիչ հանդիսանում է ցանկացած մեկը, ով կանխամտածված կերպով սպանում է քաղաքացիական բնակչությանը:Ընդ որում ոչ մի տարբերություն չկա, թե խոսքը «Թալիբան», «Ալ-Քաիդա» կամ «ԻՊ» ահաբեկչական խմբավորումներից, որին է վերաբերում», - ասել է Միլոշը: