ԿԺԴՀ-ում Facebook և Twitter սոցիալական ցանցերն արգելափակված են
ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԿԺԴՀ-ում ներկա պահին արգելափակված են հայտնի Facebook և Twitter սոցիալական կայքերը: Սակայն նման որոշման կայացման պատճառների մասին չի բարձրաձայնվել: Անգամ պարզ չէ, թե արդյոք նման միջոցառման իրականացումը ժամանակավոր, թե մշտական բնույթ է կրում: Այս մասին գրում է Itar-tass.com-ը:
Այդ կայքերի ծառայություններից օգտվել են Փհենյանում գործող դիվանագիտական ներկայացուցիչների և միջազգային կազմակերպությունների աշխատակիցները:
Շարքային հյուսիսային կորեացիները մուտք չունեն դեպի համացանց: ԿԺԴՀ-ում նրանց համար ներքին կապ է առկա «Կվանմյոն» անվանմամբ, որը հիմնականում քարոզում է Կորեայի Աշխատավորական կուսակցության գործունեության, երկրի իշխանությունների, ինչպես նաև գիտա-տեխնիկական ձեռքբերումների մասին: