Թե ինչ էր այսօր կատարվում ՀՀ կառավարության շենքի բակում. ամփոփում (լուսանկարներ)
Այսօր ՀՀ Կառավարության շենքի բակում ցուցարարները քիչ էին: Նրանց շարքում էին այն բոլոր մարդիկ, ովքեր ամեն շաբաթ գալիս են ՀՀ կառավարության շենքի բակ և ներկայանում իրենց պահանջներով:
ՀՀ կառավարության շենքի բակում այսօր կրկին կարելի էր հանդիպել «Արմենիա» հիվանդանոցի նախկին բուժքրոջը, ով պահանջում է վերականգնել իր աշխատանքային գրքույկը և փոխհատուցել բարոյակ վնասները:
Կառավարության շենքի բակում կարելի էր հանդիպել նաև Օրբելի 8-ի նախկին բնակչուհուն, ով պահանջում էր լուծել իր բնակարանի հարցը:
Նախքան նիստերի դահլիճ բարձրանալը Օրբելի 8-ի նախկին բնակչուհին և Իրանում վթարված ինքնաթիռի անձնակազմի անդամների ծնողներից մեկը մոտեցան Արդարադատության նախարարին, մինչդեռ վերջինս կարճ պատասխանեց միայն, որ կանանց խնդիրները իր իրավասության տակ չեն գտնվում:
Ինչպես միշտ, այս շաբաթ ևս ՀՀ կառավարության շենքի բակում էին նաև փոխհատուցում պահանջող օդաչուները, որոնց տևական ժամանակ է խոստանում է ընդունել վարչապետը, մինչդեռ մինչ օրս ընդունելություն այդպես էլ չի եղել:
Հ.Գ. Թեև այսօր ՀՀ կառարավության շենք բակը մարդաշատ չէր, բայց այստեղ էին գտնվում բոլոր այն մարդիկ, ովքեր ամիսներ, ոմանք էլ տարիներ շարունակ իրենց խնդիրներն են բարձրաձայնում: Իսկ թե որքան ժամանակ նրանք դեռ պետք է բարձաձայնեն իրենց խնդիրները դրանք լսելի դարձնելու համար, դեռ պարզ չէ:
Վարդուհի Ստեփանյան