Պան Գի Մունը կոչ է արել չճանաչել Նովոռոսիայի ընտրությունները
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կոչ է հրաժարվել ծրագրից, որով նոյեմբերի 2-ին Նովոռոսիայում պետք է տեղի ունենային ընտրություններ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ՄԱԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Ջուժարիկին:
«Գլխավոր քարտուղարը կոչ է անում բոլորին աջակցել այդ պայմանավորվածությանը և համագործակցել խաղաղ կարգավորման համար»,-հայտարարել է Ջուժարիկը:
Հիշեցնենք. որ Ուկրաինայում Գերագույն ռադայի արտահերթ ընտրությունները տեղի էին ունեցել հոկտեմբերի 26-ին: