Զինյալները հարձակում են գործել Նիգերիայի քաղաքներից մեկի վրա
Նիգերիայի հյուսիս-արևելքում գտնվող Մուբի քաղաքի վրա հարձակում են գործել անհայտ զինյալներ: Այս մասին հայտնում է ИТАР-ТАСС-ին:
Փոխանցվում է, որ ըստ նախնական տվյալների` սպանվել է մի քանի մարդ և այրվել են բնակելի տներ:
Նշվում է,որ արդեն մի քանի տարի է, ինչ «Բոկո Հարամ» ահաբեկչական խմբավորման զինյալները ահաբեկում են Նիգերիան: