Ռուսաստանի տարածքը ապահով կերպով պաշտպանվում է բոլոր ուղղություններով
ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի տեղակալ Յուրի Բորիսովը լրագրողների հետ ունեցած հանդիպման ընթացքում հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն՝ Ռուսաստանի տարածքը ապահով կերպով պաշտպանված է բոլոր հակահրթիռային սպառնալիքներից: Այս մասին գրում է Russian.rt.com-ը:
«Այսօր մենք գրեթե չպաշտպանված տարածքներ չունենք», - հայտարարել է Բոիսովը:
Բորիսովի խոսքով՝ նոր սպառնալիքների առաջացման պատճառով Ռուսաստանում աշխատանքներ են տարվում վերահսկողության համակարգերի զարգացման և պաշտպանվածության մակարդակի բարձրացման ուղղությամբ: