Էլ ինչո՞ւ է նախարար աշխատում, եթե ոչինչ իր լիազորություների մեջ չէ. կինն արդարություն է պահանջում (տեսանյութ)
ՀասարակությունԱյսօր ՀՀ կառավարության շենքի բակում փոխհատուցում պահանջող օդաչուների կողքին էին 2001 թվականին Իրանում վթարված ինքնաթիռի անձնակազմի անդամների ծնողները:
Ծնողներից մեկը մոտեցել էր Արդարադատության նախարարին և հարցրել, թե ինչու ոչ մի պատասխան չի տրվում: Ի պատասխան նախարարն ասել էր, որ սա իր իրավասությունների մեջ չի մտնում:
«Ասեցի, որ կերակրող եմ կորցրել, նա էլ ասաց, որ իր իրավասությունների տակ չի: Բա ո՞ւմ իրավասությունների մեջ է մտնում, ո՞ւր գնամ: Եթե կերակրողին կորցրածի փոխհատուցումը իր իրավասությունների մեջ չի, էլ ինչո՞ւ է աշխատում»,-Operativ.am-ի թղթակղցի հետ զրույցում նշեց կինը:
Մանրամասները` տեսանյութում:
Վարդուհի Ստեփանյան