Եղբայրը իր հարազատ քրոջն աճուրդի է հանել «eBay»-ում (լուսանկարներ)
Եղբայրն իր 27-ամյա հարազատ քրոջը՝ Սեմի Մալեմին, աճորդի է հանել «eBay»-ում: Այս մասին հայտնում է mirror.co.uk-ը:
Փոխանցվում է, որ աղջկա մեկնարկային գինը եղել է 50 ֆունտ (≈ 80 ԱՄՆ դոլար): Տղան իր քայլը բացատրել է նրանով, որ ցանկացել է քրոջ համար ընկեր գտնել:
«Իմ քրոջ բախտը չի բերում տղաների հարցում»,-հայտնել է տղան:
Տղան հայտարարել էր, որ իր քույրն արդեն 1 տարի է ոչ մեկի հետ չի հանդիպում: