Կառավարությունը մեզ «քցում է». փոխհատուցում պահանջող օդաչուներ (լուսանկարներ)
Այսօր ՀՀ Կառավարության շենքի դիմաց իրենց պահանջով էին ներկայացել նաև փոխհատուցում պահանջող օդաչուները:
«Վարչապետը խոստացել էր, որ մի շաբաթվա ընթացքում մեզ կընդունի, մի շաբաթ հետո ասաց, որ տասը օրվա ընթացքում կընդունի և նորից չընդունեց: Կոպիտ ասած, այս Կառավարությունը մեզ քցում է: Մեզ անընդհատ խաբում են: Այս հանրապետությունում օրենքները չեն աշխատում: Այս երկիրը ափսոս է նման ղեկավարության ձեռքը: Ամեն դեպքում մենք պայքարում ենք, տեսնենք ինչ դուրս կգա»,-Operativ.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց օդաչուներից մեկը:
Վարդուհի Ստեփանյան