Լուկաշենկոն որդուն մզկիթ է տարել
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Աբու-Դաբիում իր որդուն տարել է Շեյխ Զաիդի մզկիթը: Այս մասին հայտնում է «Салiдарнасць»-ն:
Փոխանցվում է, որ այս մզկիթն ամենամեծ մզկիթն է Աբու-Դաբիում:
Նշվում է, որ նրա շինարարությունը սկսվել է 1996 թ., իսկ պաշտոնական բացումը տեղի է ունեցել 2007թ.: