Իմ նպատակը միայն իմ տան խնդրին պատշաճ լուծում տալն է. Օրբելի 8-ի նախկին բնակչուհի (տեսանյութ)
ՀասարակությունԱյսօր ՀՀ Կառավարության շենքի դիմաց էր նաև Օրբելի 8-ի նախկին բնակչուհին: Վերջինս Operativ.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ իր նպատակը միայն իր տան խնդրին պատշաճ լուծում տալն է:
«Մոտ մեկ ամիս առաջ Արդարադատության նախարարն այստեղ ինձ խոստացավ, որ կընդունի և կօգնի: Ասաց, որ դիմում գրեմ, ես գրեցի ու այստեղ նրա ձեռքը տվեցի դիմումը: Ես գնացի, ընդունեց, լսեց, բայց հետո ինձ իր ժամանակավոր պաշտոնակատարը տեղեկացրեց մերժման մասին: Չեմ հասկանում, եթե ինքն էր ընդունել, ապա ինչո՞ւ է ժամանակավոր պաշտոնակատար ստորագրումն մերժումը»,-հավելեց կինը:
Մանրամասները` տեսնայութում:
Վարդուհի Ստեփանյան