Ավստրիայում 14-ամյա թուրք ահաբեկիչ է ձերբակալվել
Ավստրիայի Սանկտ-Պելտեն քաղաքի դատախազությունը որոշում է կայացրել մինչև քննության ավարտը կալանքի տակ վերցնել Թուրքիայի 14-ամյա մի քաղաքացուն: Այս մասին հայտնում է ИТАР-ТАСС-ը:
Փոխանցվում է, որ նա կասկածվում է ահաբեկչություն կազմակերպելու և ահաբեկչական խմբավորումների հետ կապ ունենալու մեջ:
Ոստիկանությունից հայտնել են, որ 14-ամյա տղան հայտարարել է, որ ցանկանում է մեկնել Սիրիա, որպեսզի միանա իսլամիստներին: