Արևմուտքը լռում է Ուկրաինայում մարդու իրավունքների խախտումների մասին. ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳ նախարարի Մարդու իրավունքների գծով լիազոր պաշտպան, ժողովրդավարության և օրենքի գերակայության ղեկավար Կոնստանտին Դոլգովը համարում է, որ արևմտյան երկրները չեն արձագանքում Ուկրաինայում մարդու իրավունքների խախտումների դրսևորումներին, ինչը պայմանավորված է ներքին գրաքննության առկայությամբ: Այս մասին գրում է Russian.rt.com-ը:
Դոլգովի խոսքով՝ ընդ որում գաղտնի զրույցներում դիվանագետներն ընդունում են խնդիրների առկայությունը:
Այդ մասին օմբուդսմենը հայտարարել է «Российская газета» պարբերականին տված հարցազրույցում: