Ազգությամբ վրացի «օրենքով գող» է սպանվել
Չելյաբինսկում սպանել են ազգությամբ վրացի «օրենքով գող» Մամուկա Նեբիերիձեին: Այս մասին հայտնում է 31tv.ru-ն:
Փոխանցվում է, որ ոստիկանությունից հայտնել են, որ օրենքով գողին սպանել են իր բնակարանի մոտ: Դեպքի վայրում ոստիկաները հայտնաբերել են փամփուշտներ և 2 գիլզա (գլանակ):
Աղբյուրը նշում է, որպես հիմնական վարկած է դիտվում պատվերով սպանությունը: Նշվում է, որ նա Ռուսաստանի Չելյաբինսկի մարզի Կիշտիմ քաղաքում հայտնի էր որպես «գորշ կարդինալ»: