ԵՄ-ն կարող է խստացնել ՌԴ-ի դեմ կիրառվող պատժամիջոցները
Եվրոպական Միությունը կարող է խստացնել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները, եթե Մոսկվան ճանաչի ԴԺՀ-ում և ԼԺՀ-ում նոյեմբերի 2-ին նշանակված ընտրությունների արդյունքները: Այդ մասին «Коммерсантъ» պարբերականին հայտնել է ԵՄ-ի աղբյուրը:Այս մասին գրում է Russian.rt.com-ը:
Եվրոպան կարծում է, որ այդ օրն ընտրությունների անցկացումը հակասում է Մինսկյան համաձայնագրերին և որ այդ կերպ Մոսկվան չի նպաստի ուկրաինական ճգնաժամի կարգավորման գործընթացին՝ ճանաչելով ընտրությունների արդյունքները: