Վաշինգտոնին չի հաջողվել օդային հարվածների միջոցով ոչնչացնել «Խորասան» խմբավորման 2 ահաբեկչի
Սպիտակ տանը չի հաջողվել հասնել Սիրիայի տարածքում ռմբակոծման գլխավոր նպատակին, որը կայանում էր «Խորասան» խմբավորման երկու ահաբեկչի ոչնչացնելու մեջ:
Այդ մասին հայտնել է ТАСС լրատվական գործակալությունը՝ հղում անելով CNN հեռուստաընկերությանը: Այս մասին գրում է Russian.rt.com-ը:
Պենտագոնը նպատակ է ունեցել ոչնչացնել «Խորասան» խմբավորման երկու առավել վտանգավոր ահաբեկչի, որոնցից մեկը քուվեյթցի Մուհսեն ալ-Ֆադալն է, իսկ երկրորդը՝ ազգությամբ ֆրանսիացի իսլամիստ Դևիդ Դրյուժոնը: