Ղրիմում հայ և ադրբեջանցի միգրանտների թիվն ավելացել է
Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայության տվյալներով Ղրիմում միգրացիոն իրավիճակի բարդությունը կապված օտարերկրյա քաղաքացիների հոսքի հետ: Այս մասին հայտնում է ИТАР-ТАСС-ը:
«Ներկայումս կա զգալի բարդություն տարածաշրջանում միգրացիոն իրավիճակում, քանի որ մեծ թվով օտարերկրյա քաղաքացիներ այդ թվում նաև Ուկրաինայից արևելյան շրջաններից ժամանած փախստականներ կան»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ այդ միգրանտները ժամանում են՝ Հայաստանից, Ադրբեջանից, Մոլդովայից, և Կենտրոնական Ասիայից: