Եռակողմ ձևաչափով անցկացվող գազային բանակցությունները կշարունակվեն հոկտեմբերի 30-ի երեկոյան. Նովակ
Ռուսաստանի Դաշնության էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը հայտնել է, որ Ռուսաստանի, Ուկրաինայի և Եվրոպական Միության մասնակցությամբ գազային բանակցությունները, որոնք նախօրեին ձգվել են մինչ ուշ երեկոյան, կշարունակվեն հոկտեմբերի 30-ին: Գրում է Russian.rt.com-ը:
Նովակի խոսքով՝ արդեն պայմանավորվածություններ են ձեռք բերվել գազի գնի, պարտքի վերակազմավորման մեխանիզմի, կանխավճարի, գործընկերների ցանկությամբ նոյեմբեր-հոկտեմբեր ամիսներին սահմանված գազի ծավալներ ստանալու վերաբերյալ, իսկ այժմ անհրաժեշտ է ավարտին հասցնել նախապատրաստված փաստաթղթերի տեխնիկական մասը: