Ռուսաստանի ամենահարուստ քաղաքացիների ցուցակում հայերը զբաղեցնում են 5-րդ տեղը
Ռուսաստանի ամենահարուստ քաղաքացիների ընդհանուր կապիտալը գնահատվում է 418.15 միլիարդ դոլար: Նման տվյալներ հաղորդում է Лента.ру-ն, որն իր ուսումնասիրություններն է կատարել ռուսական էլիտայի և նրա էթնիկ կազմի մեջ: «Շա՞տ է, թե՞ քիչ». այսպիսի հրապարակումով փորձել են պարզել, թե որքան է կազմում ռուսական դաշնային բյուջեի եկամուտները 2014թ-ի համար:
Ընդհանուր քանակը կազմել է 13.571 տրիլիոն ռուբլի /339 միլիարդ դոլար/: Ինչպես ասվում է հրապարակման մեջ` ռուսական էլիտայի անհատական հարստությունը բարձր է նույնիսկ մակրոտնտեսական հարաբերական ցուցանիշներից: «Բայց իրականում նրանք տիրապետում են ավելի մեծ կապիտալի, քան իրենց անձնական հարստությունն է»: Գործակալությունն ուսումնասիրել է վարկանիշային ամսագիր Forbes-ի ««Ռուսաստան-2014» 200 ամենահարուստ գործարարների» ցանկը և վերլուծել այդ ցանկի էթնիկ կառուցվածքը:
Պարզվել է, որ հարուստների եռյակը գլխավորում է Ռուսաստանի մեկ քաղաքացի, 2-րդ տեղը զբաղեցնում են հրեաները, իսկ երրորդ տեղը՝ ուկրաինացիները: Նրանց անվանում են «Մեծ եռյակ»: Ցուցակում 4-րդ տեղը զբաղեցնում են թաթարները, որոնք ունեն 8 ներկայացուցիչ:
Իսկ ահա 5-րդ տեղը զբաղեցնում են հայերը, որոնք ունեն 7 ներկայացուցիչ: Ռուսական կապիտալում այս էլիտայի մասնաբաժինը կազմում է 21 միլիարդ դոլար: Միջին հաշվով, հայ 7 ներկայացուցիչներից յուրաքանչյուրին բաժին է հասնում 3 միլիարդ դոլար, իսկ ամենահարուստ հայի ընդհանուր կապիտալը կազմում է 10 միլիարդ դոլար: Ադրբեջանցիներն այս ցուցակում գտնվում են 6-րդ տեղում: