Չի հաջողվել փրկել տղային
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ Երևանի պետական համալսարանում ֆիզկուլտուրայի դասաժամին տղա ուսանող է մահացել:
Armlur.am-ի հետ զրույցում ԵՊՀ լրատվության բաժնի վարչության պետ Կարեն Գրիգորյանը հայտնել է, որ մահացած ուսանողը ԵՊՀ ինֆորմատիկայի ֆակուլտետի կիրառական մաթեմատիկայի երկրորդ կուրսի ուսանող էր, ով ֆիզկուլտուրայի դասաժամին ասել է, թե սիրտս ծակում է, ապա կտրուկ վայր է ընկել և տեղում մահացել:
Կարեն Գրիգորյանը հավելել է, որ կանչված շտապ օգնությանը չի հաջողվել փրկել ուսանողի կյանքը»:
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: