Նոր Զելանդիայի վարչապետը ցանկանում է փոխել երկրի պետական դրոշը
Նոր Զելանդիայի վարչապետ Ջոն Քեյը, ով երկու տարի ժամկետով է ընտրվել, ասել է, որ պետական դրոշը պետք է փոխել: Երկրի ներկայիս դրոշը ըստ վարչապետի խորհրդանշում է գաղութային կախվածություն: Այս մասին գրում է BBC News-ը:
«Ես մտածում եմ, որ այժմ ամենաճիշտ ժամանակն է Նոր Զելանդիայի համար ընտրել նոր դրոշ, որը կխորհրդանշի ժամանակակից, անկախ պետականությունը», - ասել է Քեյը:
Ինչպես նշում է BBC News-ը, շատ բնակիչներին ևս դուր չի գալիս ներկայիս դրոշը, որն աշխարհում շփոթում են Ավստրալիայի դրոշի հետ: