Պատմական պահ. Շվեդիայի քաղաքացիները կողմ են, որ Շվեդիան անդամակցի ՆԱՏՕ-ին
Առաջին անգամ պատմության մեջ Շվեդիայի քաղաքացիները կողմ են, որպեսզի Շվեդիան ՆԱՏՕ-ին անդամակցի: Այս մասին գրում է Reuters-ը:
Համաձայն սոցիալական հարցման` 37 տոկոսը կողմ է, որ երկիրն անդամակցի ՆԱՏՕ-ին, գտնվի ՆԱՏՕ-ի կազմում, իսկ 36 տոկոսը` դեմ է այդ որոշմանը:
Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լեվենը հայտնել է, որ երկիրը չի անդամակցի ՆԱՏՕ-ին, սակայն կմասնակցի ՆԱՏՕ-ի մի շարք գագաթաժողովներին: