Իտալիայի ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել Պորոշենկոյի հետ
Իտալիայի ԱԳ նախարար Ֆեդերիկա Մոգերինին հեռախոսազրույցի ժամանակ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ միասին քննարկել են Գերագույն ռադայի ընտրության արդյունքների մասին, ինչպես նաև Մինսկում կնքված համաձայնագրերի մասին: Այս մասին գրում է «Газета.Ru»-ն:
«Մոգերինին շնորհավորել է Պորոշենկոյին Գերագույն ռադայի քվեարկության արդյունքների համար, ըստ որի` մի շարք փոփոխություններ կիրականացվեն երկրում առաջիկա ամիսների ընթացքում: Ամենակարևորը, որ միջազգային հանրությունը կաջակցի երկրին», - ասված է հաղորդագրության մեջ:
Նաև նաև մտահոգություն է հայտնել հաջորդ շաբաթ Ուկրաինայի արևելքում տեղական ընտրությունների համար: