Կալիֆոռնիայում զբոսաշրջիկներին մեկուսացրել են՝ Էբոլա վիրուսի պատճառով
Կալիֆոռնիայում բոլոր զբոսաշրջիկները, ովքեր հնարավոր է Էբոլայով վարակված լինեն մեկուսացվել են 21 օրով: Այս մասին գրում է Reuters-ը:
Բացի այդ, Կալիֆոռնիայի առողջապահության նախարար Ռոն Չեմպեն հավելել է, որ մարդիկ, ովքեր գտնվել են վարակի տարածքում, սակայն շփում չեն ունեցել Էբոլայով հիվանդների հետ, նրանց չպետք է մեկուսացնել:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Էբոլայով վարակվածների թիվն այժմ հասնում է 13 793-ի: Ավելի քան 5 հազարը մահացել է Էբոլայից: