Fox News-ը կցուցադրի ֆիլմ, որի ժամանակ կբացահայտվի Ուսամա բեն Լադենի սպանողի անունը
Ամերիկյան Fox News հեռուստաընկերությունը կցուցադրի հարցազրույց ԱՄՆ-ի զինվորական սպայի հետ, ով սպանել է Ուսամի բեն Լադենին, երբ վերջինս ժամանել է Պակիստան: Այս մասին գրում է «Газета.Ru»-ն՝ հղում անելով The Hollywood Reporter-ին:
Ինչպես նշվում է հեռուստաընկերության մամուլի ծառայությունում` կարճամետրաժ ֆիլմը, որը եթերում կցուցադրվի նոյեմբերի 11-ին, կբացահայտի բեն Լադենի սպանողի անունն ու ազգանունը:
«Ալ-Քաիդա» խմբավորման առաջնորդը սպանվել է 2011թ.-ի մայիսի սկզբին: