Պատժամիջոցները ոչ մի ազդեցություն չեն ունեցել «Ռոսնեֆտ» ընկերության վրա. Իգոր Սեչին
«Ռոսնեֆտ» ընկերության նախագահ Իգոր Սեչինի խոսքով` պատժամիջոցները ոչ մի ազդեցություն չեն ունեցել ընկերության վրա: Այս մասին գրում է РИА «Новости» -ին:
«Որևէ պատժամիջոց ֆինանսական առումով որևէ ազդեցություն չի ունեցել ընկերության վրա: Ներկա դրությամբ, ընկերությունը ներգրավված չէ խոշոր վարկային գծում», - ասել է Սեչինը:
Ավելի վաղ, Սեչինն ասել էր, որ «Ռոսնեֆտ» ընկերությունը չի ամաչում Ազգային բարեկեցություն հիմնադրամից օգնություն խնդրել: