Այս անգամ արդեն ոչ թե եռյակ, այլ հնգյակ
«168 ժամ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ԲՀԿ-ն առաջիկայում պատրաստվում է Ազգային Ժողով ներկայացնել Ընտրական օրենսգրքի բարեփոխումների վերաբերյալ օրենսդրական նախագիծ:
ԲՀԿ առաջարկությունների առանցքում լինելու է անցումը 100 տոկոս համամասնական ընտրակարգին, ինչպես նաև ընտրություններից հետո ընտրացուցակների հրապարակումը, որպեսզի հնարավոր լինի պարզել, թե ով է մասնակցել քվեարկությանը:
Այս առաջարկներն ընդունելի են ոչ միայն եռյակի անդամ մյուս երկու կուսակցությունների՝ ՀԱԿ-ի և «Ժառանգության», այլ նաև ՀՅԴ-ի և ՕԵԿ-ի համար, որոնք նույնպես հանդես են գալիս հօգուտ 100 տոկոս համամասնական ընտրակարգի և ընտրացուցակների հրապարակման:
Արդյունքում' խորհրդարանում այս հարցի շուրջ կարող է ձևավորվել նոր համախմբում, որը կլինի ոչ թե քառյակ, այլ հնգյակ»:
Առավել մանրամասն՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում: