Սերգեյ Շոյգուն հանդես է եկել հայտարարությամբ
РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն՝ Արևմուտքը Կիևի միջոցով փորձում է ազդել Մոսկվայի և Մինսկի վրա: Համապատասխան հայտարարությամբ Սերգեյ Շոյգուն հանդես է եկել Ռուսաստանի և Բելառուսի պաշտպանության նախարարների համատեղ կոլեգիալ նիստի ընթացքում: Գրում է Gazeta.ru-ն:
«Ըստ էության՝ արևմտյան ուժերը ձգտում են այդ երկրում ճնշման մթնոլորտ ստեղծել և այդպիսով ազդել Ռուսաստանի և Բելառուսի միջև հարաբերությունների հաստատուն զարգացման վրա», - հայտարարել է Շոյգուն:
Շոյգուի խոսքով՝ Բելառուսը հանդիսանում է Ռուսաստանի գլխավոր ռազմական դաշնակիցը և որ երկու երկրների համար կարևոր է մարտունակ զինված ուժեր ունենալը, ինչպես նաև միջազգային անվտանգության ապահովման նպատակով արդյունավետ մեխանիզմներ ձևավորելը: