ԵՊՀ-ում այսօր ֆիզկուլտուրայի դասաժամին ուսանող է մահացել
Երևանի պետական համալսարանում այսօր ֆիզկուլտուրայի դասաժամին Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող (Լ. Հայրապետյան) է մահացել: Այս մասին Operativ.am-ին հայտնեց ֆակուլտետի դեկանի տեղակալ Գևորգ Ասլամազյանը և նշեց, որ դեպքը տեղի ունեցել մոտավորապես ժամը 12-ին:
«Ուսանողը Ֆուտբոլ խաղալիս վատ է զգացել, ասել է՝ կանգնեմ դարպասի մոտ հանգստանամ, կանգնելն ու ընկնելը մեկ է եղել ու չեն կարողացել ոչինչ անել: Տղային արդեն տեղափոխել են դատաբժշկական հետազոտության»,-թղթակցի հետ զրույցում ասաց դեկանի տեղակալ Գևորգ Ասլամազյանը: