ՌԴ ԱԳՆ «ԻՊ»-ի հետ կապված հանդես է եկել հայտարարությամբ
ԱՄՆ-ի հրաժարականը Սիրիայի կառավարության հետ համագործակցությունից «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում խնդիրներից մեկն է հանդիսանում: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Գեննադի Գատիլովը:
«Մենք կրկին բախվում ենք արևմտյան մեր գործընկերների դիրքորոշման հետ, ովքեր չեն ցանկանում համագործակցել Բաշար Ասադի կառավարության հետ այն պատճառով, որ այդ ռեժիմը համարում են ոչ լեգիտիմ: Մենք կարծում ենք, որ առանց նման համագործակցության դժվար է հասնել արդյունավետ արդյունքի «ԻՊ»-ի դեմ պայքարում»,-ասել է Գատիլովը:
Այս մասին գրում է РИА Новости-ն: