Առաջնորդները չեն կարողանում համաձայնության գալ Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթի շուրջ
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ոչ իշխանական եռյակի առաջնորդները չեն կարողանում համաձայնության գալ հաջորդ հանրահավաքում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթի շուրջ:
Ըստ պայմանավորվածության՝ հաջորդ հանրահավաքին հիմնական ելույթով պետք է հանդես գա հենց Րաֆֆի Հովհաննիսյանը: Սակայն ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը եւ ՀԱԿ կուսակցության առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը նրա ելույթի հետ կապված մտավախություններ ունեն:
Հաշվի առնելով Ր. Հովհաննիսյանի անկանխատեսելի բնույթը՝ առաջնորդներն ուզում են, որ ելույթը եռյակի առաջնորդների մակարդակով համաձայնեցվի: Այս գաղափարը Րաֆֆի Հովհաննիսյանի սրտով չէ, եւ կողմերը դեռեւս չեն կարողանում համաձայնության գալ: Թերեւս դա է պատճառը, որ հաջորդ հանրահավաքի օրը մինչեւ հիմա չի հայտարարվում»:
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: