Փոխնախարարի պաշտոնն ազատում են Խոսրով Մելիքիչի որդու համար
«Հրապարակ» թերթը գրում է. «Հովիկ Աբրահամյանի կառավարությունը ոչ մի կերպ չի կայունանում՝ կամ ինքն է սրան-նրան պաշտոնից ազատում, կամ իրենք են ազատվում: Ամենաբարդն էկոնոմիկայի նախարարության վիճակն է: Նախարար Կարեն Ճշմարիտյանի ու տեղակալներից մեկի՝ Տիգրան Հարությունյանի փոխհարաբերությունները լարվել են այն աստիճան, որ Ճշմարիտյանն ասել է՝ դիմում գրի-գնա: Հարությունյանն էլ դիմումը գրել է դեռևս սեպտեմբերի 3-ին, սակայն վարչապետ Հովիկ Աբրահամյանը չի ստորագրում:
Չի բացառվում, որ Հովիկ Աբրահամյանի չստորագրելն էլ պայմանավորված է իր ու Կարեն Ճշմարիտյանի միջև հարաբերությունների խաթարմամբ: Տևական ժամանակ է, ինչ խոսվում է, որ նրանք միմյանց հետ լավ չեն, անգամ, ասում են՝ մոտ է Ճշմարիտյանին «դիմում գրի-գնա» ասելու պահը: Տիգրան Հարությունյանին ազատելու պատճառների մասին էլ տարբեր լուրեր են շրջանառվում, մի մասը՝ թե նրա աշխատանքից դժգոհ են եղել, որոշներն էլ՝ թե հիմնական խնդիրը նրա՝ Տիգրան Սարգսյանի կադրերից լինելն է:
Ոմանք էլ ավելի հավանական են համարում, որ Ճշմարիտյանն ամեն գնով փորձում է լուծել Խոսրով Հարությունյանի որդուն՝ Զարգացման հայկական գործակալության տնօրեն Ռոբերտ Հարությունյանին պաշտոնի նշանակելու հարցը, ում Ճշմարիտյանը վաղուց է մտադրվել նախարարություն տեղափոխել:
ԱԺ վերջին հարցուպատասխանի ժամանակ Կարեն Ճշմարիտյանը խոսեց երեք կառույցների՝ Զարգացման հայկական գործակալության, Արդյունաբերության աջակցության և Մրցունակության հիմնադրամների միացման մասին: Այժմ կառավարությունում քննարկվում է այդ հարցը»:
Առավել մանրամասն՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: