Քրդական ինքնապաշտպանության ուժերը սիրիական Քոբանի քաղաքում շրջաններ են ազատագրել
Քրդական ինքնապաշտպանության ուժերը սիրիական Քոբանի քաղաքում հակահարձակման են անցել և ԴԱԻՇ կազմակերպության գրոհայիններից ազատագրել մի քանի շրջաններ:
Քրդական զորքերին հաջողվել է վերահսկողություն հաստատել Իրաքի հյուսիսում գտնվող Զումար քաղաքի և մերձակայքում գտնվող գյուղերի նկատմամբ, որոնք զավթել էին գրոհայինները:
Քուրդ աշխարհազորայինները վերահսկողություն են սահմանել Շաիրի ռազմավարական նշանակություն ունեցող բարձունքի նկատմամբ և առաջ են շարժվում հարավարևելյան ուղղությամբ: