Իսպանիայի իշխանությունները մտադիր են առաջիկայում Ռուսաստան ուղարկել հայտնի «օրենքով գողին»
Ռուսաստանի և Իսպանիայի իրավապահ մարմինների միջև ընթանում են բանակցություններ: Իսպանիայի իշխանությունները մտադիր են առաջիկայում Ռուսաստան ուղարկել հայտնի «օրենքով գող» Զախար Կալաշովին (Շարկո «Մալադոյ»):
Նա համարվում է վրացական մաֆիայի առաջնորդներից մեկը:
Ըստ նախնական տվյալների, արտահանձնումը նախատեսված է հաջորդ շաբաթվա սկզբին: Ավելի վաղ Իսպանիայի իշխանությունները մերժել էին Կալաշովին հանձնելու Ռուսաստանի խնդրանքները: